Իրավունք

Ադրբեջանական դատարանը երկու հայ  գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանական դատարանը երկու հայ  գերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դատարանը ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով երկու հայ ռազմագերիների դատավարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի դատարանը երկու հայ ռազմագերիներին դատապարտել է 15 տարվա ազատազրկման:

Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին Ադրբեջանը մեղադրում է «լրտեսության և սահմանը ապօրինի հատելու մեջ»:

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձում, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում