Սպորտ

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց մեկնարկային մենամարտում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պարտություն կրեց Օլիմպիական խաղերի մեկնարկային մենամարտում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Բռնցքամարտի 52 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կորյուն Սողոմոնյանը մեկնարկային մենամարտում ուժերը չափեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջալալ Յաֆայի հետ: Սողոմոնյանը պարտվեց, քանի որ մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցչին:

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից պայքարի մեջ մտել է արդեն Եվրոպայի և Եվրոպական խաղերի չեմպիոն Հովհաննես Բաչկովը: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսեց Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթեց5:0 հաշվով: Բաչկովի հաջորդ մրցակիցն ադրբեջանցի Ջավիդ Չելեբիևն է: Այդ մենամարտը կկայանա հուլիսի 31-ին` կմեկնարկի Երևանի ժամանակով առավոտյան 07:36-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում