Սպորտ

Բասկետբոլի հավաքականի 5 անդամներ ազատվեցին զինծառայությունից

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի հավաքականի 5 անդամներ ազատվեցին զինծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը Հայաստանի բասկետբոլի հավաքականի 5 անդամների ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, զինծառայությունից ազատվեցին Արկադի Սամվելի Սուրուջյանը, Մհեր Ալեքսանի Պետրոսյանը, Միքայել Արայի Պողոսյանը, Արկադի Սուրենի Մկրտիչյանը և Անդրե Մ Քորիի Սփայթը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրերով այդ անձանց քաղաքացիություն է շնորհվել, որից հետո նրանց տարկետում է տրվել զինծառայությունից:

Այս անձինք Հայաստանի Հանրապետության բասկետբոլիազգային հավաքական թիմի կազմումնախապատրաստվելու ևմասնակցելու ենԵվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:

Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատելշարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում