Մշակույթ

Մի թատրոնը կվերանա, մյուսը կհայտնվի աղետալի վիճակում. ոլորտի ներկայացուցիչները դեմ են Երևանի 2 թատրոնների միավորմանը

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական կամերային երաժշտական թատրոնի ստեղծագործական կազմը և մի խումբ արվեստագետներ դեմ են Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի միավորման նախագծին՝ այն որակելով անհեթեթ և աղետալի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀՀ վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը հուլիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց նախագծի շուրջ ստեղծված «աղմուկի» պատմությունը:

«Հուլիսի 3-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Թորոսյանհայտնեց մեզ, որ նախօրեին հանդիպում է ունեցել ՀՀկրթության,գիտության,մշակույթիևսպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանի հետ, որը հայտնել էր հետևյալը. միտում կա Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ: Փաստարկները, որոնք բերված են այդ գործընթացները իրականացնելու համարմ առավել քան անհեթեթ են, իսկ շենքը պետք է տրամադրեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Հիմա ամբողջ «աղմուկն» այդ ամենի շուրջ է: Ըստ փոխնախարարի` բարելավվում են մեր պայմանները (սրանք չապացուցված խոսքեր են), կունենանք երգչախումբ, պարային և երաժշտական խումբ, բացի այդ կունենանք շատ լավ պայմաններ և կկարողանանք մեր ստեղծագործական գործունեությունը շարունակել շատ ավելի լավ և ակտիվ»,- ասաց Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը՝ հավելելով, որ փոխնախարարի խոսքերն ամենևին չեն համապատասխանում իրականությանը:

Սամսոն Ստեփանյանի կարծիքով` իրականությունը շատ պարզ է. նախարարությունը ուզում է ազատել շենքը, որ հետո այն տրամադրի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին: Նրա խոսքով՝ դա նույնպես խնդրահարույց է, որովհետև տեխնիկապես տարածքը չի համապատասխանում նվագախմբի պահանջներին:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը հայտնեց, որ նամակ են հանձնել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Առայժմ նա պատասխան չի կարող տալ, որովհետև նամակը պետք է ունենա իր բնական գործընթացը: Մեզ խոստացան, որ կլինի գրավոր պատասխան»,- հավելեց Ստեփանյանը:

Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսորը նաև կանխագուշակեց, թե ինչ կլինի, եթե Երևանի երկու թատրոնները միավորվեն.

«Մի թատրոնը միանգամից կվերանա, երկրորդ թատրոնը երկար ժամանակ կհայտնվի կատաստրոֆիկ վիճակում, և այս ամենը նրա համար, որ Սիմֆոնիկ նվագախումբը ունենա տարածք, որը տեխնիկապես չի համապատասխանում իրենց պահանջներին՝ 80-120 հոգի չեն տեղավորվի այստեղ»,- ընդգծեց Ստեփանյանը:

Դերասանուհի ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը անհասկանալի է համարում Պետական կամերային երաժշտական թատրոնի կազմալուծման փորձերը և հետևյալ հարցն է ուղղում նախագիծը շրջանառողներին. եթե դեմ է Պետական կամերային երաժշտական թատրոնը, դեմ է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը և նաև որոշակիորեն դեմ է Սիմֆոնիկ նվագախումբը, ապա բռնի ուժո՞վ են իրագործելու այդ ծրագիրը:

«Տարիների ընթացքում այս թատրոնը կայացել է իր խաղացանկով, իր կուռ կոլեկտիվով և իր հանդիսատեսով: Հիմա եկել է ժամանակը, որպեսզի կայացած թատրոնը կազմալուծե՞ն: Ստացվելու է, որ մի կայացած օրգանիզմ մտնելու է մեկ այլ ուրիշ կայացած օրգանիզմի մեջ՝ վերջինիս կոլապսի մեջ գցելով, որի նպատակը մի երրորդ կոլեկտիվի տարածք տրամադրելն է, որը հաստատ չի տեղավորվելու այդ տարածքում: Այսինքն` այդ մարդկանց ճակատագրերի հետ էլ են խաղալու: Ստացվելու է շատ ծիծաղելի իրավիճակ»,- ընդգծեց Մնացականյանը:

Դերասան Սմբատ Ստեփանյանը, ով վերջին թատերաշրջանում աշխատել է Պետական կամերային երաժշտական թատրոնում, ասաց, որ թատրոնի կողմից բեմադրված «Փրկության հրեշտակ» ներկայացման ժամանակ դահլիճը միշտ լեփ-լեցուն է եղել:

«Այս հրաշալի թատրոնի ամբողջ սպասարկող կազմը, դերասանական կազմը ինձ աջակցություն են ցուցաբերել: Ես պրոֆեսիոնալ աշխատանքի ականատես եմ եղել: Հրաշալի մի ստեղծագործական խումբ է այստեղ հավաքված: Չի կարելի նման բան անել»,- ընդգծեց Սմբատյանը:

Ասուլիսի ընթացքում նաև կարծիքներ հնչեցին, որ թատրոնների միավորման նպատակը ոչ թե Սիմֆոնիկ նվագախմբին տարածք տրամադրելն է, այլ կա ռեստորան բացելու «թաքնված նպատակ»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է նախագիծ, որով նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի hետ: Չի բացառվում, որ միավորման դեպքումՊետականկամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանն էլ էր շեշտել, որ թատերական միավոր կորցնելը մեծ սխալ է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հայտնել էր, որ նախարարությունը մշակում է նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է Պետական կամերային երաժշտական թատրոնը միավորել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ:

Ըստ փոխնախարարի՝ այդպես իրականում շատ ավելի լավ պայմաններ են ստեղծվում Երաժշտական թատրոնի կոլեկտիվի համար, որովհետև, եթե կան երգող, պարող դերասաններ, Պարոնյանի թատրոնի բեմից սկսած և մնացած ենթակառուցվածքներով ու մասնագիտական ռեսուրսով ավարտված՝ տասնապատիկ ավելի լավ պայմաններում են հայտնվելու: Արա Խզմալյանը նշել էր, որ մշակման փուլում գտնվող նախագծի ընդունման դեպքում հնարավոր է՝ Պետական կամերային երաժշտական թատրոնի շենքը տրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը 15 տարի փորձեր է իրականացնում տարբեր հարթակներում:

Հայերեն

Այժմ կա լավ հնարավորություն արագ ավարտելու պատերազմը և ապահովելու կայուն խաղաղություն. Ուկրաինայի նախագահ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը

Առողջապահության նախարարը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ քննարկել է համագործակցության նոր հնարավորությունները

ԱՄՆ-ը կուսումնասիրի ՌԴ-ի դիրքորոշումը Ուկրաինայի կարգավորման հարցում և ըստ այդմ կորոշի իր հետագա քայլերը. Մարկո Ռուբիո

ՀՀ ՆԳՆ-ն ահազանգում է կեղծ վարորդական վկայականների վաճառքի կիբեռմարտահրավերի մասին

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի դատավորը մեղավոր է ճանաչվել ստրկական աշխատանքի հարկադրելու մեջ

Գլխավոր հարկադիր կատարողն այցելել է ՀԿԱԾ Շիրակի և Լոռու մարզային բաժիններ

Ուկրաինան սկսել է թիմ ձևավորել 30-օրյա հրադադարի վերահսկման համար

Թբիլիսին՝ 3 օրում. Ու՞ր գնալ, ի՞նչ ուտել և ինչպե՞ս խնայել Mastercard Travel Benefits-ի միջոցով