ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 15-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.17 դրամով և կազմել 495.44 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.13 դրամով և կազմել 586.70 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 6.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.16 դրամով և կազմել 686.43 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 139.02 դրամով և կազմել 29041.32 դրամ: Արծաթի գինն աճել է 0.90 դրամով և կազմել 416.86 դրամ: Պլատինի գինն աճել է 424.04 դրամով և կազմել 18031.36 դրամ: