Դավիթ Հարությունյանը պնդում է՝ Փաշինյանը հրաժարականից հետո չէր կարող պաշտոնավարել ԺՊ-ի կարգավիճակով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը շարունակում է պնդել՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով չէր կարող շարունակել պաշտոնավարումը՝ վարչապետի պաշտոնից հրաժարականից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանը նման տեսակետ հայտնեց Սահմանադրական դատարանում՝ ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով նիստին:

«Այն, որ վարչապետի կողմից հրաժարական ներկայացնելն էապես տարբերվում է ողջ կառավարության հրաժարական ներկայացնելուց, իմ կարծիքով, ակներև է: Բազմաթիվ են օրինակներն այլ երկրներում՝ հենց նույն մոդելի: Կարող է լինել 1-2 երկիր, երբ հակառակ մոդելն է, երբ վարչապետը հրաժարական է տալիս, սակայն շարունակում է իր պարտականությունները կատարել: Երկրների գերակշիռ մասը գնում է այլ ճանապարհով»,-ասաց Հարությունյանը:

Նա շեշտեց՝ երբ վարչապետը հրաժարական է տալիս, ապա լքում է այդ պաշտոնը՝ հավելելով, որ փոխվարչապետերի ինստիտուտը, շատ հաճախ, Սահմանադրությամբ ամրագրված է հենց այդ պատճառով:

Նա նկարագրեց իրավիճակները, երբ վարչապետը հրաժարական է տալիս: «Երբ իր գործունեության ընթացքում երկիրը կրում է վիթխարի կորուստ կամ տեղի է ունենում մի այնպիսի երևույթ երկրում, որը խոսում է այն մասին, որ այդ անձն այլևս չի կարող ղեկավարել գործադիր իշխանությունը, ինքը հրաժարական է տալիս: Այսինքն՝ հրաժարական տալու ինստիտուտը բառացի նույնն է նշանակում ՝ ես հրաժարվեցի այս պաշտոնից»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ ԺՊ-ի կարգավիճակով պաշտոնավորումը շարունակելն այդ դեպքում Սահմանադրությամբ պաշտպանվող արժեք չէ:

Համեմատության համար նա խոսեց 3 դեպքերի մասին, որոնք կարգավորվում են Սահմանադրության 158-րդ հոդվածով, որը խոսում է կառավարության հրաժարականի մասին. Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:

«Այդ 3 դեպքերի պարագայում բնական է, որ թե վարչապետը, թե մյուս նախարարները շարունակելու են իրենց պարտականությունների կատարումը»,-նշեց նա:

Հարությունյանը հավելեց, որ իրենք իրենց ներկայացրած մոտեցմամբ ոչ միայն քաղաքական տրամաբանություն են փորձում պաշտպանել, այլ նաև օրինականության սկզբունքը:

Հայերեն

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը

ԱՄՆ-ն տիեզերական տարածքի վերահսկման համար սպառազինության համակարգեր ունի. Թրոյ Մեյնք

Սեպտեմբերի 15-ի միջոցառումների անոնս

Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի

ՀՀ վարչապետն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահին

ԱԷՄԳ-ն շուրջ կես տարի մուտքի հնարավորություն չի ունեցել իրանական միջուկային օբյեկտներ. Գրոսի

Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

ԱՄՆ էներգետիկայի նախարարը մեկնաբանել է Ավստրիայի կողմից Իրանի փոխնախագահի վիզայի մերժումը