Քաղաքականություն

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են Ալիևի հանձնարարությամբ Շուշի կազմակերպված այցից

1 րոպեի ընթերցում

Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները հրաժարվել են Ալիևի հանձնարարությամբ Շուշի կազմակերպված այցից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները հրաժարվել են հուլիսի 10-ին մեկնել Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի. դիվանագիտական կորպուսի ղեկավարների այցն կազմակերպվել է այդ ավտորիտար երկրի նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանների այդ քայլը համարել են դեմարշ։ Ընդ որում, ուղևորությանը մասնակցել են 46 պետությունների դեսպաններ, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմ են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակմանը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, սակայն Ալիևն այն կարծիքին է, որ հարցը լուծված է 44-օրյա պատերազմի արդյունքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում