ԿԸՀ-ն 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական մանդատ տրամադրեց Արա Մելիքջանյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորական լիազորությունները դադարած Լուսինե Եգանյանի մանդատը տրամադրեց «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Արա Մելիքջանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԸՀ արձանագրությունը կազմվեց և ստորագրվեց հուլիսի 8-ի արտահերթ նիստում:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացվել է ԱԺ նախագահի կողմից կազմված արձանագրությունը, որով, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջներով, դադարեցված են համարվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Լուսինե Եգանյանի պատգամավորական լիազորությունները:

Հետևաբար, առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի պահանջներով՝ պատրաստվել էր ԿԸՀ արձանագրություն, որով արձանագրվում է, որ ԱԺ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը տրվում է դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արա Ռոմիկի Մելիքջանյանին:

Լուսինե Եգանյանը պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում էր ներկայացրել ԿԸՀ-ի կողմից այն ստանալու 8-րդ օրը՝ հունիսի 25-ին: Նա ԱԺ-ում փոխարինելու էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և պատգամավորական լիազորությունները վաղաժամ դադարած Համազասպ Դանիելյանին:

7-րդ գումարման ԱԺ-ն լուծարվել է, սակայն կատարում է լիազորությունները մինչև 8-րդ գումարման խորհրդարանի ձևավորումը:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres