ՀՅԴ-ն հանդես կգա որպես արմատական ընդդիմություն, կգործադրի քաղաքական պայքարի բոլոր միջոցները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ hեղափոխական դաշնակցություն կուսակցությունը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն և գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները՝ գործող իշխանությանը հեռացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Ժողովի հայտարարությունում, որն ասուլիսում ներկայացրեց ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Երեւանում հուլիսի 2-4 տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողով: Ժողովի արդյունքում ընտրվել է Գերագույն մարմնի նոր կազմ, ընդունվել է հայտարարություն:

Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց ժողովից հետո ընդունված հայտարարությունը:

«Ժողովը, քննելով ՀՀ-ում ստեղծված քաղաքական, անվտանգային իրավիճակը, տեղի ունեցած ընտրական և հետընտրական գործընթացները, երկրում առկա բարոյահոգեբանական մթնոլորտը, արձանագրում է, որ խորհրդարանական ընտրությունները չհանգուցալուծեցին երկրում արդեն տևական ժամանակ շարունակվող քաղաքական և ներհասարակական ճգնաժամը»,-ասված է հայտարարությունում:

Դրանում նշվում է, թե գործող իշխանությունը հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում զանգվածաբար գործի է դրել վարչական, ֆինանսական լծակներ: Հայտարարությունում հիշեցում է արվում, որ ՀՅԴ-ն արտահերթ ընտրություններում գործընկերների հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ մասնակցություն ունենալով ընտրապայքարին: Ըստ հայտարարության՝ «Հայաստան» դաշինքը դարձել է գործող իշխանության իրական և գլխավոր այլընտրանքը:

Հայտարարությունում նշվում է, որ ՀՅԴ-ի Հայաստանի Գերագույն Ժողովը, ելնելով ստեղծված իրավիճակից, հայտարարում է, որ հետամուտ է լինելու իշխանության հեռացման պայքարին, հանդես է գալու իբրև արմատական ընդդիմություն, գործադրելու է քաղաքական պայքարի բոլոր հնարավոր միջոցները: Նշվում է նաև, որ ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքի հետ հարգանքի և վստահության հենքով շարունակելու է գործընկերությունը՝ համատեղ ուժերով ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ, հավատարիմ է լինելու Արցախի Հանրապետության անկախության ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգնման, տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության պայքարին:

Հայտարարությունում ասվում է, որ հայրենիքը, Հայաստանի և Արցախի հանրապետությունները, Հայոց բանակը և ժողովրդի ապագան վտանգի մեջ են: Այսպիսով ՀՅԴ Գերագույն մարմինը կոչ է անում իր կուսակցական շարքերին, երկրի ապագայով մտահոգ հայրենակիցներին շարունակել վճռական պայքարը՝ օր առաջ գործող իշխանությանը հեռացնելու և ուժեղ Հայաստան կառուցելու համար:

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը