Քսան տարի անց Հայաստանում կրկին ելույթ ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռավեննա» փառատոնի շրջանակում հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հայ-իտալական աննախադեպ համերգային երեկո, որը երաժշտասերները դեռ երկար կհիշեն: Քսան տարի անց Հայաստան էր ժամանել մեր ժամանակների ամենաականավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, որը ղեկավարեց երեկոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լուիջի Քերուբինիի երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մենակատարներ սոպրանո Նինա Մինասյանը, տենոր Ջովաննի Սալան, բարիտոն Գուրգեն Բավեյանը և երգեհոնահար Դավիդե Կավալին: Համերգին ելույթ ունեցավ Հայաստանի պետական կամերային երգչախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Երեկոյին հնչեցին Ֆ. Յ. Հայդնի, Վ. Ա. Մոցարտի, Ֆ. Շուբերտի ստեղծագործությունները, ինչպես նաև Տիգրան Մանսուրյանի «Քավարան» գործը՝ գրված Ռավեննայի փառատոնի պատվերով` Դանթե Ալիգերիի 700-ամյա տարելիցի կապակցությամբ:

2021 թվականին Իտալիայում նշվում է Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցը, և «Ռավեննա» փառատոնի միջոցառումները նվիրվում են այդ իրադարձությանը: Երևանում տեղի ունեցած համերգից ընդամենը երեք օր առաջ՝ հուլիսի մեկին, նույն համերգը նույն ծրագրով ներկայացվել էր Ռավեննայում: Մի քանի օրվա ընթացքում երկու հայ-իտալական խոշոր համերգային երեկո է անցկացվել, որոնց չկարողացավ խոչընդոտել ո՛չ տարածությունը, ո՛չ սահմանափակումները՝ պայմանավորված համավարակով:

«Ռավեննա» փառատոնի կարևորագույն բաղադրիչներից մեկն այն է, որ խոշորագույն երաժշտական իրադարձության շրջանակում անցկացվող «Բարեկամության շառավիղներ» խորագրով համերգները հյուրընկալվում են պատերազմը հաղթահարած քաղաքներում, վերականգնում կապերը տվյալ պատմական միջավայրի հետ և «եղբայրական կապեր» հաստատում: Այդ քաղաքներում համերգներ են անցկացվում հանուն խաղաղության: Առաջին նման համերգը տեղի է ունեցել 1997 թվականին պատերազմի հետևանքով ավերված Սարաևոյում:

Դեռ հեռավոր 2001 թվականին, երբ Հայաստանը տոնում էր քրիստոնեության որպես պետական կրոնի ճանաչման 1700-ամյակը, Մուտին հանդես էր եկել Երևանում: Դիրիժորին այնքան շատ էր դուր եկել Հայաստանը, իտալացի հյուրերին Հայաստանում այնքան ջերմ էին հյուրընկալել, որ նրանք կրկին ցանկացել են վերադառնալ:

«Ռավեննա» փառատոնի կազմակերպիչներին հուլիսի 1-ին շատ է տպավորել Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Ռավեննայում կայացած համերգի բարձր մակարդակը: Եվ հենց մաեստրո Ռիկարդո Մուտին բարձր է գնահատել երգչախմբի հետ համատեղ աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Ռոբերտ Մլքեյանին: Մուտին երգչախմբի հետ հետագա համագործակցության հույս է հայտնել և զրույցներից մեկի ընթացքում խոսել է հայերի և իտալացիների նմանության մասին:

«Դուք գիտեք, որ հայերն ու իտալացիները լավ բարեկամներ են, և մենք հրաշալի համագործակցում ենք ինչպես երաժշտական, այնպես էլ հումանիտար բնագավառներում»,-նշել է Մուտիին:

Անդրադառնալով սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին՝ Մուտին նշել է, որ նա մեր ժամանակների հզորագույն կոմպոզիտորներից է, և ինքը սիրով է ընտրել Մանսուրյանի «Քավարան» ստեղծագործությունը համերգին ներկայացնելու համար:

Իրինա Աբրոյան

Հայերեն العربية Türkçe

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում

Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանի լիազորությունները դադարեցվել են

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Ըստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններ

ՊԵԿ-ում ԱՄՀ առաքելության հետ կքննարկվեն չձևակերպված աշխատանքային հարաբերությունների բացահայտման մեխանիզմները

Ադրբեջանն ու Թուրքիան սկսել են ռազմածովային անօդաչու սարքերի համատեղ արտադրությունը

ԵՄ-ն 200 միլիոն եվրոյի ներդրումներ կկատարի Գրենլանդիայում. ֆոն դեր Լայեն

Հայաստանն ու Լատվիան արձանագրություն են ստորագրել ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հետընդունման համաձայնագրի իրականացման վերաբերյալ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր