Անոնս

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

03 հուլիս, 2021

Ժամը

Վայրը

Միջոցառումներ

«Արմենպրեսը» կլուսաբանի

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

10:00-ից

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում

մեկնարկում է «Լճաշենը դարերի հոլովույթում» վերնագրով եռօրյա միջոցառումների շարք, որի նպատակն է հայաստանյան լայն հանրությանը ներկայացնել Լճաշենի գիտական ու զբոսաշրջային պոտենցիալը՝ դառնալու օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկների հանգստի և ակտիվ ժամանցի համար նոր, տարբերվող և հետաքրքիր ուղղություն։ Առաջին անգամ Հայաստանում համայնքի ՏԻՄ-ը, ՀԿ-ները, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը, էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը և մասնավոր սեկտոր՝ «Էթիունի մոռացված թագավորություն» հյուրատունը համագործակցում են։ Միջոցառումների հիմնական առանցքը գիտաժողովի իրականացումն է, որի ընթացքում կներկայացվեն Լճաշեն հնագիտական հուշարձանի վերաբերյալ 17 գիտական զեկույցներ, որոնք հետագայում կտպագրվեն գիտական հոդվածների ժողովածուի տեսքով։ Լճաշեն համայնքի ավագանու որոշմամբ՝ գիտաժողովի ընթացքում Պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի հնագետ, պատմական գիտությունների թեկնածու, Լճաշեն հնագիտական հուշարձանի ուսումնասիրության ու այն աշխարհի հնագիտական շրջաններին հասու դարձնելու գործում ավանդ ունեցած Լևոն Պետրոսյանին, ինչը վերջինիս համար անակնկալ կլինի և հետաքրքիր նախադեպ՝ գիտության ոլորտի համար: Միջոցառման հետ կապված հարցեր ունենալու դեպքում կապվել 099 085 814 հեռախոսահամարով: Միջոցառման կազմակերպիչները կտրամադրեն տրանսպորտային միջոց(ներ) լրագրողներին՝ Երևան-Լճաշեն-Երևան ուղղությամբ, ինչպես նաև կհոգան սննդի և հնարավոր այլ հարցեր:

13:00-ին

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում /Մելիք-Ադամյան 2/

տեղի կունենա Արմեն Աշոտյանի ասուլիսը` նվիրված արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին: Հասցե՝ /Մելիք-Ադամյան 2/:

V

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Մամուլի ակումբներ

12:00-ին

«Թեմիս» միջազգային իրավապաշտպան ասոցիացիայի գրասենյակում /Արշակունյաց 5, Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի շենք, 207 սենյակ/

կկայանա «Կիմ Երիցյան» ՀԿ հիմնադիր-նախագահ, 3 պատերազմի մասնակից, արցախյան երկրորդ պատերազմում վիրավորում ստացած, Արցախի «Արիության» մեդալակիր Լևոն Բարսեղյանի մամուլի ասուլիսը: Թեմա. «Կիմ Երիցյան» ՀԿ-ի կատարած աշխատանքները և հիմնական ծրագրերը, սահմանային լարվածություն։

Հայերեն Русский

Թուրքիայում ԱՄՆ դեսպանը ստանձնել է Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցչի պաշտոնը

Բիբլոս Բանկ Արմենիան դարձել է CaseKey մրցույթի ռազմավարական գործընկերը

Շիրակի մարզի դպրոցներում անցկացվել են վերջին դասի միջոցառումները

Չինական Ուրումչիում տեղի է ունեցել «ՇՀԿ 2025»-ը` «Միասին մենք կառուցում ենք գեղեցիկ տուն հանուն բարեկեցիկ ապագայի» խորագրով

ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի աշակերտների Վերջին զանգի միջոցառմանը

Երևանի Կենդանաբանական այգում կնշվի Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Ավարտվել է Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունների 5–րդ փուլը

«Ես Հայաստանի Հանրապետությունն եմ»․ «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներն ավարտական միջոցառումը նշեցին դիպլոմային աշխատանքների ցուցադրությամբ

Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների իններորդ դասարաններում այսօր հնչել է Վերջին զանգը

Բարեվարքության մակարդակի բարձրացումը ՆԳՆ առաջնահերթություն․ կայացել են վերապատրաստման դասընթացներ