Մարզպետների հաշվետվողականության մակարդակը կբարձրանա. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը, որի արդյունքում մարզպետները հաշվետու կդառնան նաև ոլորտը համակարգող փոխվարչապետին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 75 կողմ, 2 ձեռնպահ ձայներ:

Նախագծի համահեղինակ Գևորգ Պապոյանը շեշտեց, որ այս նախագծով ցանկանում են ավելի բարձրացնել մարզպետների հաշվետվողականության մակարդակը, ավելի արդյունավետ կառավարման համակարգ ներդնել: Այսպիսով մարզպետները հաշվետու են լինելու նաև վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին:

Կտարանջատվեն տարածքային կառավարման ոլորտում կառավարության ոլորտը համակարգող փոխվարչապետի լիազորությունները: Մասնավորապես, փոխվարչապետը մարզպետների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով համակարգելու է մարզպետների ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների հետ՝ մարզպետների աշխատանքը: Փոխվարչապետը քննարկելու և համադրելու է տարածքների համաչափ զարգացումն ապահովելու նպատակով Հայաստանի պետական բյուջեով և այլ միջոցներով նախատեսվող ծրագրերը, իրավական վերահսկողություն է իրականացնելու մարզպետների ընդունած որոշումների նկատմամբ, այս ոլորտի հետ կապված վարչապետին ներկայացնելու է համապատասխան առաջարկներ: Նա իրականացնելու է մարզպետի աշխատակազմի գործունեության վերահսկողություն:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չէին եղել, ըստ այդմ՝ նախագծում փոփոխություն չէր արվել:

Հայերեն Русский

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում