Պեսկովի և Զախարովայի մեկնաբանությունները արտահայտում են Մոսկվայի դիրքորոշումը ՀՀ-ում ընտրությունների առնչությամբ. դեսպան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոր բան չունի ավելացնելու Հայաստանում հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Մոսկվայի կողմից արտահայտված պաշտոնական դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 22-ին լրագրողները Հաղթանակ զբոսայգում խնդրեցին գնահատական տալ Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան Ռուսաստանի դեսպանը հղում արեց իր երկրի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հունիսի 21-ի հայտարարություններին:

«Երեկ մեր նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան որոշակի շեշտադրումներ արեցին այդ թեմայի վերաբերյալ, և կարծում եմ՝ դրանք այն մեկնաբանություններն են, որոնք արտահայտում են մեր դիրքորոշումը», - նշեց Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը տեսնում է Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում է հայ ժողովրդին ընտրության առթիվ: Նաև հույս էր հայտնել, որ ժողովրդի այս ընտրությունը կօգնի հաղթահարել երկրի ներկայիս դժվարությունները և դուրս գալ զարգացման կայուն գծի վրա:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին հայտարարել էր՝ Մոսկվան հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն Հայաստանի զարգացմանը, Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունության և անվտանգության ապահովմանը:

Հայերեն Русский

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում