Ռուսաստանն անում է հնարավորը հայ գերիներին վերադարձնելու համար. ՌԴ դեսպան Կոպիրկին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերադարձի հարցը մշտապես գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգում լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Ռուսաստանն ի սկզբանե արել է և անում է հնարավոր ամեն բան, որպեսզի գերիների վերադարձն իրականացվի և գործընթացն այս ուղղությամբ առաջ գնա: Այստեղ մեծ է անձամբ գեներալ Մուրադովի՝ խաղաղապահ ուժերի հրամանատարի դերը: Այս հարցով զբաղվում են նաև Ռուսաստանի նախագահը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը: Բայց դա այդքան էլ հեշտ չէ, այս խնդրի լուծումը մեծ ջանքեր է պահանջում», - շեշտեց ռուսաստանցի դիվանագետը:

Դեսպան Կոպիրկինը դժվարանում է ասել՝ Հայաստանում քաղաքական վերջին պրոցեսի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտվելը կակտիվացնի՞ արդյոք գերիների վերադարձի գործընթացը, բայց ամեն դեպքում ևս մեկ անգամ ընդգծում է, որ խնդիրը Ռուսաստանի մշտական ուշադրության կենտրոնում է, և աշխատանքն այս ուղղությամբ շարունակվելու է:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների և Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ 15 հայ գերիների վերադարձին՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանն ասաց, որ Մոսկվան ողջունել է այդ քայլը՝ ավելացնելով, որ այդ փոխանակումն էլ, իր կարծիքով, տեղի չէր ունենա, եթե չլիներ ռուսական կողմի և ռուսաստանյան խաղաղապահների նախապատրաստական և շատ շոշափելի աշխատանքը:

Հայերեն English Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին