Տարածաշրջանում երկկողմ կապերը չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ. Զախարովան՝ թուրք-ադրբեջանական հռչակագրի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարարությունը ճիշտ չի համարում ԼՂ վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Շուշիում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված հռչակագրին:

«Մենք ճիշտ չենք համարում Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցերը խառնել Հայաստանի կամ Ադրբեջանի՝ երրորդ երկրների հետ հարաբերությունների թեմային: Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարձր մակարդակի վերջին շփումները մենք դիտարկում ենք՝ սրանից ելնելով: Մենք ելնում ենք նրանից, որ տարածաշրջանում երկկողմ կապերը, այդ թվում` ռազմական գծով, չպետք է կառուցվեն այլ պետությունների դեմ»,-ասել է Զախարովան:

Նա շեշտել է, որ ՌԴ-ն վճռականորեն աջակցում է այն քայլերին, որոնք ուղղված են Երևանի և Բաքվի ու Երևանի և Անկարայի միջև երկխոսության կարգավորմանը:

«Հարավային Կովկասում համագործակցությունը պետք է զարգանա բարիդրացիական սկզբունքների հիման վրա՝ և իհարկե հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը»,- ասել է նա:

Հայերեն العربية English Français Русский

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան

ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

Պետք է «Կրայովա»-ի ֆուտբոլիստներից արագ մտածենք. Մանուել Տուլիպան` Եվրոպա լիգայի պատմական խաղի մասին

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում

Գիտնականները հայտնել են, թե աղետների դեպքում որ երկիրն է ամենաապահովը

Օգոստոսի 27-ի միջոցառումների անոնս

Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Թրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում