Փաշինյանը դրական քայլ է համարում հայ գերու վերադարձը տարածաշրջանում լարվածության թուլացման առումով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շատ դրական քայլ է համարում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված հայ զինծառայողի վերադարձը և վերաթարմացնում է իր՝ նախկինում արած առաջարկը` բոլոր հայ գերիների վերադարձի դիմաց որդուն` Աշոտ Փաշինյանին պատանդի կարգավիճակով հանձնել Ադրբեջանին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսել է Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Գիտեք, որ երեկ մեր զինվորներից մեկը մոլորվել էր և հայտնվել էր ադրբեջանական կողմում: Այս գիշեր զինվորը վերադարձվել է, և ես սա շատ դրական քայլ եմ համարում և շատ կարևոր եմ համարում ընդհանարապես տարածաշրջանում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման առումով»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով որդուն` Աշոտ Փաշինյանին Ադրբեջանին հանձնելու բոլոր գերիների վերադարձի դիմաց հունիսի 8-ին արած իր առաջարկին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հայտնել է, որ հանձնարարել է համապատասխան մարմիններին պաշտոնապես փոխանցել ադրբեջանական կողմին իր առաջարկը:

«Ուզում են ճիշտ հասկանաք, հանկարծ չմտածեք, թե սա միակ ուղղությունն է և գործիքն է և հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ-շատ ինտենսիվ աշխատանք է արվում մի քանի ուղղություններով»,- եզրափակել է Փաշինյանը:

Ավելի վաղ, Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ա. Քաթանյանը հունիսի 9-ի վաղ առավոտյան վերադարձվել է հայկական կողմին և գտնվում է Ստեփանակերտում:

Հունիսի 8-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում անդրադարձել էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն առաջարկ-դիտարկմանը, թե ինչու որդուն չի փոխանակում մի քանի տասնյակ գերիների հետ:Նա հայտարարել էր, որ համաձայն է, որդուն տալ Ադրբեջանին բոլոր գերիների դիմաց:

Հայերեն العربية English Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը