Խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման համար նախատեսված գումարը վերադարձվել է պետբյուջե

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագրի համար նախատեսված գումարները, 2020-ի պատերազմական իրավիճակով պայմանավորված, վերադարձվել են պետբյուջե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում համատեղ նիստում «2020 թ. պետական բյուջեի կատարան մասին» տարեկան հաշվետության ներկայացմանը՝ զեկուցելով գյուղատնտեսական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին:

Գյուղատնտեսության ոլորտի ճշտված բյուջեն կազմել է 15.9 մլրդ դրամ, որոնցից արտաքին աղբյուրներով ֆինանսավորված միջոցառումների մասով ՝ 4.5 մլրդ դրամ: Փաստացի օգտագործվել է 12.1 մլրդ դրամ կամ նախատեսվածի 76 տոկոսը:

Անդրադառնալով գյուղատնտեսության խթանման ծրագրին՝ փոխնախարարը նշեց, որ 2020 թվականի ծրագրով տարեսկզբին հատկացվել է 4 մլրդ դրամ: ՀՀ կառավարության մի շարք որոշումներով իրականացված ավելացումների արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 6 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 5 մլրդ 951 մլն դրամ: «Ծրագրի շրջանակում իրականացվել է 4 միջոցառում, դա մասնավորապես խաղողագործության, գինեգործության ոլորտում վարվող պետական քաղաքականության զարգացման ծրագրի իրականացումն է, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը և Գերմանիայի զարգացման բանկի հետ համատեղ գյուղոլորտում ապահովագրական ծրագրերի իրականացման համար պետական աջակցություն ծրագիրը»,-ասաց Գաբրիելյանը:

Երկրորդ խումբ միջոցառումը սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունն է, դրա հիմնական նպատակն է սննդամթերքի ոլորտում իրականացնել մոնիթորինգային գործընթաց, լաբորատոր փորձաքննություն: Երրորդ խումբը բուսաբուծության խթանաման և բույսերի պաշտպանություն ծրագիրն է: Դրա հիմնական նպատակն է մոնիթորինգի ընթացքում ձեռք բերված արդյունքների հիման վրա գյուղացիական տնտեսություններին տրամադրել մկնասպան թունանյութեր, մորեխների դեմ պայքարի միջոցներ: «Չորրորդ խումբ միջոցառումները անասնաբուժական ծառայություններ կոչվող միջոցառումն է, որը ներառում է գյուղկենդանիների պատվաստումը և հիվանդությունների՝ հիմնականում բրուցելոզ հիվանդության մոնիթոինգային աշխատանքները: Միջոցառումների այս խմբի մեջ է մտել նաև «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիրը: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ գումարները վերադարձվել են պետբյուջե»,-ասաց փոխնախարարը:

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է