Փաշինյանն ակնկալում է ժողովրդից ստանալ «թավշյա մանդատը պողպատե մանդատով»  փոխարինելու լիազորություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ իրենց ուժն առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքացիներից կստանա «թավշյա մանդատը պողպատե մանդատով» փոխարինելու լիազորություն՝ ուղղելու երկրի ողնաշարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ես մեր թիմի ներկայացուցիչներին հետևյալն էի ասում՝ հիմա մեր պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 2018-ին, որովհետև 2018-ին, այնուամենայնիվ, ուրիշ իրավիճակ էր: Ըստ էության՝ ամբողջ Հայաստանը մեր դիրքորոշումը պաշտպանում էր, բայց այսօր մեր կողքին կանգնած ամեն մարդու դիրքորոշում մեզ համար տասնապատիկ ավելի մեծ պարտավորություն է»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այս պահից սկսած չունեն ոչ մի իրավունք՝ որևէ հարցում ընդհանրապես սխալվելու: Փաշինյանն իրենց թիմի համակիրներին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հորդորեց ոչ մի վայրկյան չկասկածել՝ իր խոսքերի, հուզումների մեջ ոչ մի կեղծիք չկա:

«Ես ձեզնից յուրաքանչյուրիդ սիրում, հարգում և գնահատում եմ՝ ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Ես ձեզնից յուրաքանչյուրի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջ: Ես մեր յուրաքանչյուր նահատակի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ որդու առաջ….»,-ասաց նա:

Փաշինյանը միևնույն ժամանակ հասկանում է, որ այդ պարտավորությունները կատարելը հեշտ չէ, միայն սիրով, միայն ցանկությամբ դա հնարավոր չէ իրագործել: «Մեզնից պահանջվում են գերմարդկային ջանքեր ու ընդունակություններ: Եվ մենք այսօր եկել ենք ասելու, որ մենք այդ ջանքերը գործադրելու ենք: Որտեղի՞ց մեզ գերմարդկային ուժ, ձեզնից: Այսօրվա դահլիճը, նախորդ օրվա դահլիճը, դուք, մեզ տալիս եք ուժ»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ այդ հանդիպումները հիմա ավելի շատ պետք են ոչ թե քաղաքացիներին, այլ իրենց, որպեսզի ստանան մանդատը, ուժը, էներգիան: «Պետք է ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը»,-նշեց Փաշինյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը