Հզորության մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք կարող ունենալ. ՀԿԾՀ նախագահը՝ էլեկտրաէներգիայի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրական հզորության, սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունի և չի կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Մենք ունենք ատոմակայանի պարտադրած 141 օր կանգառ, ՀԱԷԿ-ի ծառայության ժամկետի երկարաձգման ամենահիմնական աշխատանքներն են այս տարի իրականացվելու են: Բնականաբար այդ էլեկտրաէներգիան պետք է փոխարինեինք մեր եղած ռեսուրսով, փոխարինվել է Հրազդան ջէկ-ի արտադրության ռեսուրսով: Հրազդան ջէկ-ի արտադրությամբ կազմվել է հաշվեկշիռ և սակագները սահմանվել են: Մայիսին հնարավորություն է եղել էժան էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից»,-ասաց Բաղրամյանը:

Այսպիսով` ներմուծված հզորության չափով Հրազդանի ջէկ-ը կանգնեցվել է: ՀԾԿՀ նախագահը ներկայացրեց Հրազդան ջէկ-ի սակագները. «Էլեկտրաէներգիան շուրջ 33 դրամ է, Վրաստանից ներմուծվում է մոտ 24 դրամով: Այսինքն՝ ամեն կվտ-ում 9 դրամ օգուտ է ստեղծվում համակարգում: Եվ այդ օգուտները մյուս տարի սակագները վերանայելիս իջեցվելու են սակագներից»:

Մինչև պատերազմում Արցախում տարածքներ կորցնելը, էժան էլեկտրաէներգիա էր ներկրվում այնտեղից: «Մինչև պատերազմը նախատեսված էր 300-330 մլն ներկրում անել: Դա շատ ավելի էժան գնով էր մատակարարվում, քան հիմա փոխարինել ենք»,-ասաց Բաղրամյանը:

Էլեկտրաէներգիայի պահանջարկը առաջնահերթ բավարարվում է ամենաէժան կայաններով, իսկ չբավարարող մասը լրացվում է ջերմակայաններով: «Հզորությունների այնքան մեծ պաշար ունենք, երբևիցե խնդիր չենք ունենա: Ունենք տեղակայված շուրջ 3000 մեգավատտ հզորություն, մեր պիկային հզորությունը հասնում է 1200 մեգավատտի»,-ասաց Բաղրամյանը:

Պահանջարկը սկզբում բավարարվում է ամենաէժան էլեկտրաէներգիայով՝ ատոմակայան, հիդրոէլեկտրակայանների կասկադներ, հետո նոր պահանջարկի պակասող մասը լրացնում է ջերմակայանը՝ որպես ամենաթանկ կայան: «Հզորության կամ մեր սպառողների պահանջարկը բավարարելու խնդիր չունենք, այլ հարց է, որ արտադրության կառուցվածքի փոփոխությունը բերում է արտադրող կայաններում արտադրության սակագնի թանկացման»,-ասաց նա:

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում

Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձև