Ղարաբաղի հարցի կարգավորումը չի առնչվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ.Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղի հարցի կարգավորումը բովանդակային առումով չի առնչվում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում համակիրների հետ հանդիպմանը:

«Մենք պատրաստ ենք լիարժեք ներգրավվել բանակցային գործընթացում Ղարաբաղի հարցը կարգավորելու համար: Երկու գործողությունները, դրանք են՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները լիարժեք վերականգնում և սահմանների ճշգրտման հետ կապված Մինսկի խմբի առաջարկվող բանաձևի գործարկում , ըստ էության, դառնում են կարևոր մի քայլ ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների իրականացման համար: Այդ պատկերացումներում դրանք անկյունաքարային և կարևոր նշանակություն ունեն… որպես նպատակ մենք ձևակերպում ենք՝ Հայաստանի խաղաղ դարաշրջան բացելու հնարավորությունը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն հայտարարել են անվտանգային համակարգի վերաբերյալ իրենց պատկերացումները՝ անվտանգության ոլորտում թիվ մեկ գործընկերը Ռուսաստանի Դաշնությունն է:

«ՌԴ-ի հետ ունենք միացյալ զորախմբի և միացյալ հակաօդային պաշտպանության համակարգի մասին պայմանագիր, որով անհրաժեշտ ընթացակարգերը պետք է անցնենք: ՀԱՊԿ-ը մեր հիմնական անվտանգային համակարգն է, որին մենք մասնակցում ենք, դա այդպես էլ պետք է շարունակի լինել: Մենք նաև ողջունում ենք սահմանային իրավիճակի հետ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, դա կարևոր և լուրջ բաղադրիչ է ավելացնում մեր անվտանգային համակարգում: Այս բոլոր ուղղություններով մենք պետք է շարունակենք աշխատել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ պետք է համագործակցեն նաև Իրանի, Վրաստանի հետ:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները