Քաղաքականություն

Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները

3 րոպեի ընթերցում

Հարցումը բացահայտել է հայաստանցիների ընտրական ակտիվությունն ու նախընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին անպայման մասնակցելու է ընտրողների մեծամասնությունը, իշխող կուսակցությունը առաջատարն է ընտրողների նախապատվության ցուցակում: Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած հարցման համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 26 տոկոսը կրկին կքվեարկի իշխող«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության(ներկայում «Իմ քայլը» խմբակցություն) օգտին հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, հարցին, թե որ քաղաքական կուսակցության օգտին, եթե այդպիսին կա, դուք կքվեարկեիք հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններին, հարցվածների 1 տոկոսի միջակայքում պատասխանել է Հայ Յեղափոխական Դաշնակցության, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական, «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում», «Հայրենիք» և «Հայ ազգային կոնգրես» կուսակցություններիօգտին։

Քաղաքացիների 55 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին։ Պատրաստվում եք արդյո՞ք քվեարկել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հարցին դրական է պատասխանել հարցվողների 63 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 9 տոկոսը, հավանաբար ոչ՝ 3 տոկոսը, ընտրություններին չի ցանկանում մասնակցել հարցվածների 14 տոկոսը, իսկ դժվարացել ու հրաժարվել է պատասխանել հարցվածների 11 տոկոսը:

Հարցումն իրականացվել է Միջազգային հանրապետական ինստիտուտի Խորը վերլուծության կենտրոնի պատվերով՝ Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ- Հայաստան հիմնադրամի կողմից: Հետազոտության տվյալները հավաքվել են 2021թ. ապրիլի 8-ից մայիսի 4-ի միջակայքում: Հարցման ընտրանքը կազմել է 1502 մարդ: Հայաստանի 5 մարզերում՝ Արարատում, Գեղարքունիքում, Շիրակում, Սյունիքում և Տավուշում անցկացվել են 299 լրացուցիչ հարցազրույցներ՝ մարզային առանձնահատկությունները ներկայացնելու համար: Հարցումն անկացվել է հեռախոսային զանգերի միջոցով՝ պատահական ընտրանքով: Հետազոտության իրականացնողները նշում են, որ վիճակագրական սխալի չափը չի գերազանցում 2.5 տոկոսը:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում