ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 12-ին Բիշքեկում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը՝ այսօր հանդես գալով Մինսկում անցկացվող ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԲԵԼՏԱ գործակալությունը:

«Ղրղզական կողմի առաջարկությամբ կողմերը որոշում են ընդունել ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստն անցկացնել Բիշքեկում, 2021 թվականի նոյեմբերի 12-ին»,-ասել Է Սերգեյ Լեբեդեւը:

Նա նաեւ տեղեկացրել Է, որ նեղ կազմով նիստում տեղի Է ունեցել հանգամանալից եւ բովանդակալից կարծիքների փոխանակում Անկախ պետությունների համագործակցության երկրների տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի շուրջ: Նիստի մասնակիցները լայն ձեւաչափով կքննարկեն վարակիչ հիվանդությունների տարածմանը հակազդելու միջոցները, համագործակցության հարցերը ԱՊՀ-ի երկրների տարածքների սանիտարական պահպանման բնագավառում եւ Համագործակցության պետությունների բնակչության զբաղվածությանն աջակցելու ոլորտում:

Հայերեն Русский

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել բենզինով և դիզելային վառելիքով 26 վագոն

«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող պատգամավորի թեկնածուներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է

ՀՀ ՊԵԿ-ն օրինապահ ԱՏԳ մասնակիցների համար կիրառում է պարզեցված մաքսային ընթացակարգեր

Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/06/26

Ասիական ինդեքսներ - 26/06/26

Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին