Տնտեսություն

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 24-ի համեմատ բարձր է մնում 14 սանտիմետրով

1 րոպեի ընթերցում

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 24-ի համեմատ բարձր է մնում 14 սանտիմետրով

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ 2021 թվականի մայիսի 24-ի դրությամբ, ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, Սեւանա լճի մակարդակը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 88 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ Նույն աղբյուրի տվյալներով՝ 2021 թվականի հունվարի 9-ից մինչեւ մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 100 միլիոն 166 հազար խորանարդ մետր ջուր։

Խոսրով Խլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում