Առանց կրակելու, դիվանագիտությամբ պետք է ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ պետական սահմանից․ Էդմոն Մարուքյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը մայիսի 23-ին կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ իր ելությում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն ընդգծեց, որ իրենց կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։

«Ինչ վերաբերվում է սահմանային խնդիրներին, ապա, այո, դրանք կարող են քննարկվել ապագայում, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության, սպառնալիքի, զենքի, ուժի ներքո»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ ամբողջ աշխարհով մեկ իրենք աղաղակում են, աշխատում են, զբաղվում են, տեղեկացնում են, իրազեկում են գործընկերներին, համախմբում են այս գործընթացսում՝ պնդելով, որ ինքնաձիգով չի կարող քննարկվել կողմերի դիրքը սահմանին։

«Բնականաբար, միջազգային հանրության և դիվանագիտության կարևոր աշխատանքը ինչումն է՝ պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։ Կրակելը միշտ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է։ Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ կենաց և մահու կռիվ է տրվել, բայց հիմա պետք է այնպես անենք, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ միջազգային ճնշմամբ թշնամուն դուրս հանենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանից»,- եզրափակեց Մարուքյանը։

Հայերեն Русский

Հանրապետությունում սպասվում են անձրևներ

Լուլա դա Սիլվան Չինաստանի և Ֆրանսիայի իշխանությունների հետ կքննարկի Ուկրաինայի հարցը

Չիտայի օդանավակայանում հրդեհի պատճառով սահմանափակումներ են մտցվել

London Times-ի՝ Հայաստանի վերաբերյալ հոդվածում հղում է արվում կեղծ լուրերի հրապարակմամբ հայտնի հիմնադրամին

Հնդկաստանը հայտարարել է Պակիստանում ահաբեկիչների պատրաստման վայրերին հարվածներ հասցնելու մասին

Ահազանգ է ստացվել՝ Երևանում ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա. օգնության են հասել փրկարարները

Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու Բաքվի մեղադրանքները

Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետները ժամանել են Կիև

Վերահրատարակվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի պատմագրությունը ներկայացնող գիրքը

Իրանի արտգործնախարարը մեկնել է Սաուդյան Արաբիա