«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Այսօրվա Ադրբեջանը Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր ակտիվորեն շրջանառվում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացնելու հարցը: Ադրբեջանը փորձում է գծել հայ-ադրբեջանական սահմանը՝ հիմնված խորհրդային շրջանի վարչատարածքային բաժանման հիման վրա։ Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ փոխադարձ սահմանների ճանաչումը եւ կարող է արդյոք մուսավաթական Ադրբեջանի իրավահաջորդը հանդիսացող այսօրվա Ադրբեջանը օրակարգ մտցնել երկու երկրների միջեւ խորհրդային վարչատարածքային բաժանման քարտեզները. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի հետ։

Վերջինիս խոսքով, առկա են բազմաթիվ քարտեզներ, որոնք ապացուցում են, որ ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ որեւէ այլ պետություն, այդ թվում՝ Ադրբեջանը, չեն կարող տարածքային պահանջներ ունենալ. ընդսմին, Հայաստանն ու Արցախն ունեն օրինական տարածքային պահանջներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ:

«Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» 1991 թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտի 2-րդ հոդվածում նշված է, որ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918 թ. մայիսի 28-ից 1920 թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը»: «Եթե ներկայիս Ադրբեջանը չի հանդիսանում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ավելին՝ հրաժարվել է դրանից, ապա ինչպե՞ս կարող է հավակնել Հայաստանի տարածքներին: Այստեղից էլ հետեւություն, որ գոյություն չունեցող եւ դրա իրավահաջորդը չհանդիսացող պետական կազմավորման հետ չի կարող լինել բանակցություն, որեւէ այլ գործընթաց, առավել եւս՝ սահմանազատում»,- նշում է զրուցակիցս»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հայերեն Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն ոչ-ոքի խաղաց «Զիմբրու»-ի հետ

Ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է Էրեբունիում ողբերգական ելքով կրակոցների միջադեպին մասնակցելու մեջ կասկածվող երկու հետախուզվողի

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկ»-ն արտագնա խաղում զիջեց «Դեբրեցեն»-ին

Գերմանիայում ձերբակալել են բանկի աշխատակցին դանակահարած հանցագործին

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները հանդիպել են «Էրազմուս Մունդուս» ծրագրի հայ ուսանողների հետ

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Վաշինգտոնը պետք է վերանայի իր մոտեցումը Թեհրանի հետ երկխոսության նկատմամբ․ Արաղչի

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է

Գերմանիայում մեկ մարդ է սպանվել բանկի բաժանմունքի վրա հարձակման ժամանակ