Տնտեսություն

Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը

3 րոպեի ընթերցում

Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորում է Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխադարձ առևտրի խոչընդոտներն ու սահմանափակումները հայտնաբերելու և վերացնելու ուղղությամբ աշխատանքների շարունակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասաց Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:

«Այս աշխատանքն, առանց չափազանցության, իրականացվում է մեր Միության գոյության ողջ ընթացքում: Չնայած ապրանքների և ծառայությունների լիարժեք միասնական շուկա ստեղծելու դիրքորոշումներում առկա տարբերություններին և որոշ օբյեկտիվ դժվարություններին` մենք շարունակում ենք որոնել կառուցողական լուծումներ: Մենք Միության անդամ երկրների 2021-2022 թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացումը համարում ենք որպես ժամանակի պահանջներին և մարտահրավերներին հարմարվելու գործիք: Մեր երկրներում տնտեսական վերականգնման տեմպերը մեծապես որոշվելու են սույն փաստաթղթում շարադրված հիմնական դրույթների, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության վերականգնման համար բարենպաստ պայմանների ձևավորման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման արդյունավետության հիման վրա»,- ասել է Փաշինյանը:

Նա կարծիք է հայտնել, որ այդ տեսակետը կիսում են նաև մյուս գործընկերները: «Համաձայնեցված արտաքին առևտրային քաղաքականություն վարելու ընդհանուր մոտեցումների ձևավորումը, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անդամ պետության և ամբողջ Միության շահերին, Եվրասիական տնտեսական ինտեգրման ապահովման առանցքային բաղաադրիչն է: Այսօր մենք կարող ենք վստահորեն ասել, որ ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև ազատ առևտրի և առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրերը ցույց են տվել իրենց պահանջված լինելը: Այս տեսանկյունից մենք ևս մեկ անգամ հաստատում ենք մեր պատրաստակամությունը` շարունակելու համատեղ ծրագրերի իրականացումը և նպատակասլաց և հետևողական աշխատանքի վարումը` Եվրասիական տնտեսական ինտեգրման գաղափարի հանրահռչակման և դրա միջազգային հեղինակության բարձրացման ուղղությամբ»,- մանրամասնել է Նիկոլ Փաշինյանը:

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստն անցկացվել է հեռավար: Բացի ԵԱՏՄ պետությունների ղեկավարներից մասնակցել են նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Եվրասիական միության դիտորդ պետությունների ղեկավարներ՝ Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևը և Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում