Ցեմենտի և կլինկերի ներմուծման համար տուրքի նախատեսվող չափեր նվազեցվեցին. փոփոխություն նախագծում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է ցեմենտի և կլինկերի 1 տոննային ներմուծման համար սահմանել համապատասխանաբար 14 հազար դրամ և 2 հազար դրամ պետական տուրք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ էության, ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորման ենթակա է դառնում:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով առաջարկվում էր 25 հազար դրամ տուրքի չափ սահմանել ցեմենտի և 9 հազար դրամ՝ կլինկերի համար:Սակայն պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում փոփոխություն կարվի, և ցեմենտի տոննայի համար կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարն առաջարկեց փոփոխված տարբերակը դնել քննարկման և քվեարկության:

Օրենքի նախագիծն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի հուլիսի 8-ից:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նկատեց՝ մտահոգություններ են հնչում, թե վերջին օրերին ցեմենտի դեֆիցիտ է առաջացել, հետաքրքրվեց պատճառներով:

Քերոբյանը պատասխանեց. «Խնդիրն առաջացել է Արարատի ցեմենտի գործարանում: Աղացներից մեկը փչացել էր, ինչի պատճառով գործարանը 2 օր չի աշխատել: Բայց հիմա խնդիրն ամբողջությամբ կարգավորված է»:

Ցեմենտիտեղականարտադրողներինպաշտպանելունպատակովկառավարությաննախաձեռնությամբ ԱԺ-ն 2019-իհունիսինընդունելէրներկրվողցեմենտիվրա 14հազարդրամտուրքսահմանելումասիննախագիծ:Այդմեխանիզմըպահպանվելէրմինչև 2020թվականիդեկտեմբերի 31-ը:Փաստացիստացվելէր,որայստարվասկզբիցև՛ցեմենտ,և՛կլինկերկարելիէներմուծելառանցտուրքի:Տեղականարտադրողներինպաշտպանելուհամարկառավարությանորոշմամբուղղակիարգելվելէցեմենտիևկլինկերիներմուծումը,սակայնհետոկլինկերինըթույլատրվելէ:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres