Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների սպանությունները պատերազմական հանցագործություն են. ԵԽ պատգամավոր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ապագա կարգավիճակը հստակեցնելու համար անհրաժեշտ է խնդրի երկարաժամկետ, բանակցային ու քաղաքական կարգավորում՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության,հավասար իրավունքների, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց ԵԽ Ձախերի խմբակցության անդամ, իսպանացի պատգամավոր Պերնանդո Բառենա Արզան:

Նա արձանագրեց, որ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակումն ավարտվեց եռակողմ մի հայտարարությամբ, որն Ադրբեջանը չի հարգում և խախտում է: «Շուրջ 200 հայեր շարունակում են գերության մեջ գտնվել Ադրբեջանում: Ադրբեջանցի զինվորականներն այս ռազմագերիներին սպանում են, ինչը համարվում է պատերազմական հանցագործություն: Ժամանակն է, որ այս խորհրդարանը պահանջի Ադրբեջանից անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր այն հայերին, որոնք գերեվարվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո, լիարժեքորեն հարգել հրադադարի համաձայնագիրը, զերծ մնալ հետագա ռազմական ներխուժումից հայկական տարածք»,- հայտարարեց իսպանացի պատգամավորը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 26/08/26

Ասիական ինդեքսներ - 26/08/26

Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Մինսկի փողոցում

Դերասան Սամվել Թադևոսյանը՝ Dior-ի ձմեռային հավաքածուի գովազդային արշավում

«Բուլղարիա Էյր»-ը «Եվրատեսիլ 2027»-ից առաջ Սոֆիա-Բուրգաս լրացուցիչ չվերթեր կիրականացնի. BTA

Կասեցվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Մարմնամարզիկներ Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը Շախմատի համաշխարհային Օլիմպիադայում

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմ