Անդրանիկ Քոչարյանը ծանոթ չէ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ծանոթ չէ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մատնանշած փաստաթղթին, որը հավանական է համարել, որ կստորագրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանը այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Փաստաթղթի մասին տեղյակ չեմ, պետք է ծանոթանամ»,-ասաց Քոչարյանը:

Հարցին, թե ինչ ճանապարհով կծանոթանա, նա ասաց՝ կտեսնի, թե որ թույլատրելի ճանապարհն է պատգամավորին տալիս նման հնարավորություն:

Փաստաթղթի մասին Քոչարյանը տեղեկացրել է կառավարության նիստից: «Դա առաջարկ է, վարչապետը խոսել է, թե ինչ առաջարկ է արված»,-ասաց հանձնաժողովի նախագահը:

Ըստ նրա՝ խորհրդարանում փաստաթղթի հետ կապված քննարկումներ կլինեն:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ՝ փաստաթղթի հարցով:

Ավելի վաղ կառավարության նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր, որ այն լուծումները, որոնք այս պահին միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ «Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»,-հավելել էր նա:

Հայերեն

Օվերչուկը բուսասանիտարական վերահսկողության շուրջ Հայաստանի հետ երկխոսության պատրաստակամություն է հայտնել

Իրանը հայտնել է երկրի էներգետիկ ենթակառուցվածքները վերականգնելու մասին

Մոսկվան արձագանքել է ՀԱՊԿ-ի և ԵՄ-ի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Փաշինյանը կոչ է արել վերջ տալ Հայոց ցեղասպանության զենքայնացման գործընթացին

ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է, գոհ կլինեմ, եթե մեզ հեռացնեն կազմակերպությունից. վարչապետ

Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, բայց պատրաստ չէ պարզապես հանձնվել. Զելենսկի

Հայաստանը որդեգրում է էներգետիկ անկախություն ունենալու ռազմավարություն. Փաշինյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգմանը

Գերմանիայի ԱԳ նախարարն ԱՄՆ պետքարտուղարին կոչ կանի ավելի ակտիվ դեր ստանձնել Ուկրաինայի հարցում

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին

Մեզ ռադիկալ քայլեր են պետք. վարչապետը խորը մտահոգություն է արտահայտել բանակում մահվան դեպքերի առնչությամբ