ԵԺԿ փոխնախագահը հորդորել է Ադրբեջանին ՄԻԵԴ-ին տրամադրել պահանջվող տեղեկությունները հայ գերիների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական վերջին պատերազմի ընթացքում և դրանից հետո գերեվարված հայ զինվորականներն ու քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակվեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի համատեքստում ռազմագերիների թեմայով քննարկմանը հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ, բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչևը:

«Բաքուն պետք է զերծ մնա որևէ կամայական կալանք կիրառելուց և լիարժեքորեն կյանքի կոչի եռակողմ համաձայնագիրը, որը նախատեսում է բոլոր ռազմագերիների, գերիների ու այլ ձերբակալված անձանց փոխանակում»,- հայտարարեց Կովաչևը:

Նա ընդգծել է, որ թեպետ Ադրբեջանն օգտագործում է իր մոտ պահվող անձանց՝ անվանելով նրանց հանցագործներ կամ ահաբեկիչներ, սակայն նրանք բոլորը Ժնևյան կոնվենցիայի և միջազգային օրենքի պաշտպանության տակ են և դրանց համաձայն պետք է վերադարձվեն իրենց ընտանիքներ:

«Ադրբեջանը պետք է աջակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելով իր մոտ պահվող անձանց ու նրանց առողջական վիճակի մասին: Այդ երկիրը պետք է զերծ մնա այս մարդկանց խոշտանգող ցանկացած գործողությունից: Պետք է անկախ ու անկողմնակալ հետաքննություն իրականացվի Ժնևյան կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտումների, հնարավոր պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հիմնավոր մեղադրանքների առնչությամբ: Բացի այդ, Բաքուն պետք է փակի այսպես կոչված Հաղթանակի զբոսայգին, որտեղ ցուցադրվում են հայ զինվորներին նվաստացնող մոմե արձանները»,- հայտարարեց ԵԽ պատգամավորը՝ նշելով, որ այդ զբոսայգու գոյությունը նպաստում է թշնամանքի պահպանմանն ու վնասում երկու երկրների միջև վստահության հաստատմանը:

Նա հավելեց, որ Եվրախորհրդարանը մշտապես փորձել է լինել օբյեկտիվ: «Եթե մենք ունենայինք վստահելի տեղեկատվություն այն մասին, որ հայկական կողմում պահվում են Ադրբեջանի քաղաքացիներ, մենք նույնը կպահանջեինք Երևանից՝ անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակում: Ցանկացած մարդկային կյանք անգին է և պետք է պաշտպանվի»,- եզրափակեց նա:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված