Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը․ Ավինյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզի Սև լճի հարակից տարածքների հետ կապված դեռևս վերջնական արդյունքներ չկան, ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ընթանում են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ արդյունք են տվել ադրբեջանական կողմի հետ բանակցությունները Սյունիքի Սև լճի հարակից տարածքի հետ կապված։

«Նախ՝ առաջարկում եմ մի փոքր նյարդային վիճակից դուրս գանք և հասկանանք, որ բանակցություններն ընթանում են։ Եվ, այնուամենայնիվ, այս փուլում դեռևս վերջնական արդյունքներ չունենք։ Համոզված եմ, որ այս կամ այն կերպ հանգուցալուծմանը հասնելու ենք, որոհվետև հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը»,- նշեց Ավինյանը՝ հավելելով, որ Հայաստանը միանշանակ ցանկանում է խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը և պատրաստ է հանգիստ և հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնել։

«Բայց և այնպես նաև պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին և նաև պատրաստ լինենք սուվերեն տարածքի, ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, նաև նման վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը։ Բայց, հուսով եմ, որ որևէ վատ սցենար չենք ունենա այստեղ և բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն»,- եզրափակեց Ավինյանը։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

Հայերեն English Русский

Ֆրանցիսկոս պապը փետրվարի 14-ից հետո առաջին անգամ ներկայացել է Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում

Մարդն իրեն իսկապես մարդ է զգում հենց դժվար, բայց ազնիվ ինքնաճանաչման շնորհիվ. Ռուբեն Վարդանյան

Խամենեին ԶՈՒ-ն բերել է բարձր պատրաստվածության վիճակի, տարածաշրջանի երկրները ծանուցվել են ԱՄՆ-ին աջակցելու անթույլատրելիության մասին. Reuters-ի անանուն աղբյուր

ՀՀ ԳԱԱ ինստիտուտը Վրաստանում տեղի ունեցած 3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել

Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին ձորակում հայտնված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ներն ամփոփել են մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները

Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ

Հայաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հնարավոր է՝ ամպրոպ, եղանակը կտաքանա 2-3 աստիճանով

Իրանը ցանկանում է իրավահավասար հիմունքներով երկխոսություն վարել այլ երկրների հետ. նախագահ Փեզեշքիան

Խակասիայում փոթորկի հետևանքով 32 մարդ Է տուժել