Քաղաքականություն

Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին

1 րոպեի ընթերցում

Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերիներին:

«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից 3 գերիների ազատ արձակումը, ինչը համարում է առանցքային քայլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման հարցում: Կանադան շարունակում է բոլոր կալանավորվածներին ազատ արձակելու կոչ անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Կանադայի կառավարության արտաքին գործերի և միջազգային առևտրի դեպարտամենտի՝ «Թվիթեր»-ի միկրոբլոկում տարածված հաղորդագրության մեջ:

Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում