Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապարտեզը չպետք է լինի ուղղակի մի տեղ, որտեղ ծնողները երեխաներին թողնում են X ժամից Y ժամը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դա կրթական պրոցեսի կարևոր մաս է:

«Երեխան մանկապարտեզ գնում է կրթություն ստանալու: Ուսուցիչների ատեստավորման պրոցեսը նույն ձևով իրականացնելու ենք նաև մանկապարտեզների ուսուցիչ-դաստիարակների համար: Ատեստավորում անցած ուսուցիչներն աշխատավարձերի անընդհատ բարձրացման հնարավորություն են ունենում»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով աշխատատեղերի խնդրին՝ վարչապետի պաշտոնակատարն ասաց. «Մենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում: Այսինքն՝ ամեն անգամ արձանագրում ենք, որ գրանցված և աշխատավարձ վճարվող աշխատատեղերի քանակն աճում է: Համահարթ եկամտահարկի կիրառումից հետո տեսնում ենք, որ ստվերից դուրս են գալիս աշխատատեղերը: Սրա արդյունքում մենք ունենք միջին աշխատավարձի աճ: Այսինքն՝ ոչ միայն աշխատատեղերն են ստվերից դուրս եկել, այլև աշխատավարձերը: Մենք այսօր ունենք ավելի ցածր եկամտահարկով ավելի բարձր եկամտահարկի բազա, այսինքն՝ ավելի շատ հարկեր ենք հավաքում: Սրանք դարակազմիկ բարեփոխումներ են Հայաստանի համար»:

Հայերեն

Մենք գործեցինք որպես թիմ. Մանուել Տուլիպա

Կայացել է Բուրգաս-Երևան առաջին սեզոնային ուղիղ չարտերային չվերթը

Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին

Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի Գրենլանդիան

«Արարատ-Արմենիա»-ն ՉԼ որակավորման առաջին խաղում հաղթեց «Ռիգա»-ին

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել