Քաղաքականություն

Սերգեյ Լավրովը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Լավրովը Երևանում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան կատարելիք աշխատանքային այցի շրջանակներում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

«Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 29-ին կայացած ճեպազրույցի ընթացքում հայտնել էր, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ն աշխատանքային այցով կլինի Երևանում, իսկ մայիսի 9-10-ը՝ Բաքվում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում