Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին Երևանում կամերային երաժշտության երեկո կանցկացվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության երեկո կանցկացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգին որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետտա Վարդանյանը,

Շաքե Թադևոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, սոպրանո Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը:

Կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Ասում են թե...», «Երազ տեսա», «Դու հասկացար» ռոմանսները, «Պոեմ»-ը, որը հեղինակը նվիրել է դստերը` Զարուհի Միրզոյանին,

«Տարվա եղանակներ»-ը, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար և «Տխուր վալս»-ը:

Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել էԵրևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե...», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։ Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Հայրենասիրական շնչով են տոգորված «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կանտատներ։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար։ Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն՝ «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Խաչմերուկի դեղատունը»:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին