Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը և ՀՀ դեսպանը Բրատիսլավայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սլովակիայի հանրային հեռուստատեսությունը (RTVS) անդրադարձել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարի և Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի կողմից հարգանքի տուրքի մատուցմանը Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հաղորդավարը նշել է, որ Սլովակիայի զգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարը Հայաստանի դեսպանի հետ հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ «Սլովակիան աշխարհի շուրջ 30 երկրների շարքում է, որոնք Օսմանյան կայսրությունում հայերի սպանդը որակել են որպես Ցեղասպանություն։ Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը դատապարտեց Ադրբեջանի կողմից հարյուրավոր հայերի բռնի պահելը։ 2020թ․ նոյեմբերի պայմանավորվածության համաձայն կողմերը պետք է փոխանակեին բոլոր ռազմագերիներին։ Ադրբեջանը մինչև հիմա այն չի իրականացրել»,- նշվել է հեռուստաընկերության եթերում։

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։ «Ցավոք սրտի ռազմագերիներին վերադարձնելու համար Ադրբեջանը նորանոր պայմաններ է առաջ քաշում։ Թերևս խոսքը չի գնում միայն ռազմագերիների, այլ նաև քաղաքացիական անձանց՝ Հայաստանի քաղաքացիների մասին, որոնք չակերտավոր ներկայացվում են որպես ձերբակալվածներ, սակայն Ադրբեջանի կողմից օգտագործում է որպես պատանդ։ Ես համոզված եմ, որ ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի այս հակամարտությունը ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք»,- շեշտել է Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահը։

Դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Սլովակիային, որն առաջին պետություններից մեկն էր, որ 2004թ․ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ «Մեզ համար շատ կարևոր է այս հարցում Սլովակիայի դիրքորոշումը»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ այդ դիրքորոշումը հստակ ազդանշան է այն մասին, որ նման պատերազմական հանցագործություններն ապագայում չկրկնվեն։

Հայերեն English

Փորձաքննությամբ պարզվել է՝ «Պանիր Լոռի»-ն արտադրում է վտանգավոր սննդամթերք

Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին

Երևանում քննարկվեցին խոշտանգումների կանխարգելման խնդիրներն ու արդյունավետության բարձրացման հնարավորությունները

Այն, ինչով զբաղվում եք, պետք է լինի ձեր հոբբին. դիրիժոր Վասիլի Պետրենկոն Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կներկայանա երևանյան համերգով

Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը

ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Աշխարհահռչակ հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»-ին նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը

Չարլզ 3-րդը Բուքինգհեմյան պալատի վերանորոգումից հետո չի բնակվի այնտեղ