Էրդողանի ու Ալիևի առաջարկը ՀՀ-ին նման չէ ձիթենու ճյուղի. The Economist-ը զարհուրելի է համարել ռազմական ավարի պուրակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս խոսքերով է բրիտանական The Economist պարբերականի խմբագրականն անդրադարձել երկու երկրների միջև հարաբերություններին՝ փաստելով, որ Թուրքիան և Հայաստանը հաշտեցման նշաններ ցույց չեն տալիս:

Պարբերականը հիշեցրել է, որ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում ցեղասպանություն իրականացվեց հայերի դեմ, իսկ մի քանի ամիս առաջ Թուրքիան, որն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է, օգնեց Ադրբեջանին հաղթելու հայերի դեմ սանձազերծված պատերազմում:

The Economist-ը նշում է, որ թեպետ թուրքական պաշտոնական շրջանակները վերջին ամիսներին խոսում են հայ-թուրքական հարաբերություններում հնարավոր նոր շրջափուլի մեկնարկի մասին, սակայն նրանց գործողությունները հակառակն են ապացուցում:

Պարբերականը մեջբերել է մարտին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից մի հատված, որտեղ գործադիրի ղեկավարը նշել էր, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանների վերաբացումը կթուլացնի լարվածությունը: Նա նաև նշել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:

Այդուհանդերձ, The Economist-ը գրում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները խոսում են հակառակի մասին: «Ադրբեջանում հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը գովասանքի խոսքեր ասաց Էնվեր փաշայի հասցեին, որը ցեղասպանության ճարտարապետներից մեկն է: Իսկ Ալիևը վերջերս բացեց զարհուրելի՝ ռազմական ավարի թեմատիկ պուրակը, որտեղ ցուցադրված են վիրավոր հայ զինվորների մանեկենները՝ ծուռ քթերով և գրոտեսկային դեմքերով, ինչպես նաև պատերազմում սպանված հայերի սաղավարտները: Թե ինչպես է նման ցուցադրությունը համադրվում Ադրբեջանի խաղաղության առաջարկների հետ, կարելի է միայն կռահել: Իսկ այն, ինչ առաջարկում են Էրդողանն ու Ալիևը Հայաստանին, նման է ոչ թե ձիթենու ճյուղի, այլ սեփական պարտությունն ընդունելուն»,- գրել է բրիտանական պարբերականը:

Հայերեն العربية English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ