Վահան Քերոբյանի համոզմամբ՝ գյուղատնտեսության ոլորտում սպասվում է կտրուկ աճ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ոլորտում այս տարի սպասվում է կտրուկ աճ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը՝ ավելացնելով, որ ի տարբերություն այլ ոլորտների, գյուղոլորտում գրեթե անկում չի արձանագրել:

«Ոլորտի աջակցության լուրջ ծրագրեր ենք իրականացնում, մշակվում են հազարավոր հեկտար հողեր, և մի քանի շաբաթվա ընթացքում էլ 1 000 հեկտար ինտենսիվ այգի կստեղծվի: Միևնույն ժամանակ, մենք ամեն ինչ անում ենք Ռուսաստան, մասնավորապես Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և այլ խոշոր քաղաքներ ապրանքների անխափան արտահանման ապահովման համար»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Վահան Քերոբյանի խոսքով՝ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում գյուղական բնակավայրերում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ, որպեսզի մարդիկ ընտրություն ունենան: «Օրինակ, շուտով զբոսաշրջության ոլորտում 160 աշխատատեղ կստեղծվի Արմավիրի Դաշտ գյուղում»,- նկատեց նա:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է