Սպորտ

Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ

1 րոպեի ընթերցում

Արոնյանը New In Chess Classic-ի մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի Կարլսենի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել New In Chess Classic-ի առցանց մրցաշարիկիսաեզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի առցանց այս մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ շախմատիստը մրցում էր ԱՄՆ-ից Ուեսլի Սոյի հետ: Արոնյանը ընդհանուր հաշվարկում հաղթեց 1:3 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ նրա հակառակորդն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

New In Chess Classic-ին ընդհանուր առմամբ մասնակցում են 16 շախմատիստներ: Այն համարվում է Champions Chess Tour-ի հերթական մրցաշարը: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար, որից հաղթողին կտրամադրվի 30 հազարը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում