Թագուհի Թովմասյանն անդրադարձավ արտահերթ ընտրություններին իր մասնակցության հավանականությանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռ որոշում չունի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թովմասյանն ասաց խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում:
«Ես դեռ որոշում չունեմ, որովհետև ինքս ինձ հասկանալու խնդիր ունեմ` ուզո՞ւմ եմ մնալ քաղաքականության մեջ, թե՞ ոչ»,- ասաց Թովմասյանը:
Հարցին` արդյոք քաղաքական ուժերից ունի առաջարկներ, Թագուհի Թովմասյանը նշեց՝ բոլոր ուժերից: