Հայագիտական կենտրոններ կբացվեն Ուրուգվայի և Մոլդովայի համալսարաններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հայագիտական կենտրոններ բացել Ուրուգվայի և Մոլդովայի համալսարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 28-ին կազմակերպված մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նա հիշեցրեց, որ աշխարհի ութ երկրում տասը հայագիտական կենտրոններ կան: Ամեն տարի փորձում են ևս երկու կենտրոն բացել արտերկրում. այս տարին բացառություն չէ:

«Հայագիտական կենտրոնները հայ մշակույթի, հայոց պատմության, հայ գրականության տարբեր ուղղվածություններ ունեն: Մի բանը միանշանակ է՝ մենք ցականում ենք ցանցն աշխարհագրորեն ընդլայնել և զարգացնել: Հիմա փորձում ենք քաղաքականությունն այնպես զարգացնել, որ կենտրոնները հաճախ համագործակցեն ինչպես իրար հետ, այնպես էլ ՀՀ ԳԱԱ համապատասխան ինստիտուտների, ԵՊՀ-ի և այլ հաստատությունների, կենտրոնների հետ»,- նշեց նախարարի տեղակալը:

Կենտրոններ բացելիս ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաշվի է առնում, թե որքանով է արտաքին քաղաքականության առումով կարևոր տվյալ տարածաշրջանը, ուշադրություն է դարձնում տվյալ երկրում հայկական սփյուռքի ներկայությանը, հայկական պատմական ժառանգության առկայությանը, կարևորում է բուհի վարկանիշը:

Արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի ու հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա հայկական մշակույթն ու ինքնությունը ճանաչելի դարձնելու, մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ միջազգային հետաքրքրությունը մեծացնելու, ինչպես նաև տեղի հայ համայնքներում հայկական արժեքների պահպանմանը նպաստելու լայն հնարավորություն է ընձեռում:

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան