Քաղաքականություն

Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք. Եվրախորհրդարանի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Լուիզա Ռեջիմենտին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտման միջոց է համարում: Այս մասին պատգամավորը նշել է «Արմենպրես»-ին փոխանցած տեսաուղերձում:

«Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օրն է։ Այդ օրը մենք հիշատակում ենք երիտթուրքերի շարժման կողմից 1915-1923 թթ․ սպանված մեկ ու կես միլիոն քրիստոնյա հայերին։ Այս ցեղասպանությունը դեռևս պաշտոնապես չի ճանաչվել ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ ամբողջ միջազգային հանրության կողմից։ Միայն աշխարհի 29 երկրներ է հաստատել քրիստոնեական պատմության այս դաժան էջի լրջությունը։ Միջազգային ճանաչումը կնշանակի մարդկության դեմ հանցագործությունների խիստ և հստակ դատապարտում»,- նշել է պատգամավորը:

Լուիզա Ռեջիմենտին ընդգծել է, որ ցավալի այս օրն իրենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին են:

«Որպես Իտալիայի ներկայացուցիչ, կցանկանայի հիշատակել ցեղասպանության դատապարտումը, որը դեռևս իր ընթացքի մեջ է, և վերապրած հայերին մեծագույն սիրով ընդունելությունը, ովքեր ժամանակի ընթացքում հանդիսացել են մեր երկրում ինտեգրման հիանալի օրինակ: Հետևաբար, ցավալի այս օրը մենք Իտալիայի և ամբողջ աշխարհի հայ համայնքի կողքին ենք»,- եզրափակել է Ռեջիմենտին:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան Կայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Իտալիայի Պատգամավորների պալաը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում