Պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը. Լյուքսեմբուրգի արտգործնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին համոզված է՝ պետք է անել հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը: Այս մասին նա խոսել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում:

Ժան Ասելբորնը նշել է, որ որոշակի հանգամանքների բերումով այս տարի չի կարող ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, սակայն վստահեցրել է՝ այսօր հայ ժողովուրդն իր սրտում է: Նա վերհիշել է երեք տարի առաջ Հայաստան կատարած այցելությունը:

«Երբ 2018 թվականի մարտին ես այցելեցի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ես զգացի այն մեծ էմոցիոնալ ցավը, որն ուներ հուշարձանը: Հիշում եմ, թե ինչպես հուզվեցի Հայոց ցեղասպանության թանգարանում ցուցադրված լուսանկարներից: Այդ փորձառությունը երկարատև ազդեցություն գործեց ինձ վրա:

Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանա այն հարյուր հազարավոր մարդկանց, ովքեր զոհվեցին: Նրանք մեզ հիշեցնում են այն կոտորածների մասին, որոնք մարդկությունն ունակ է իրականացնել իր ամենախավար ժամանակներում: Նրանք մեզ հիշեցնում են, որ պետք է անենք հնարավոր ամեն բան՝ կանխելու պատմության կրկնությունը»,- նշել է Ասելբորնը:

Լյուքսեմբուրգի արտգործնախարարը ցավով է փաստել, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց, նման զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները շարունակվում են:

Նա իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը նոր դժվարությունների պատճառ դարձավ շատ հայ ընտանիքների համար:

«Այս պահին, երբ հայերը միավորվում են համատեղ ցավոտ անցյալի առանցքի շուրջ, ես լիահույս եմ, որ ձեր ժողովուրդը ուժ կգտնի միավորվելու և սեփական՝ խաղաղության, ժողովրդավարության և բարօրության ապագան կերտելու համար»,- եզրափակել է Ժան Ասելբորնը:

Հայերեն English Русский

Սպիտակ տունը հայտարարել է փախստականների ընդունումը դադարեցնելու մասին

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու առթիվ

ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը՝ նավի վրա կատարված հարձակման պատճառով

«Ժառանգությունը արմատների լույսի ներքո». Մոսկվայում ՀՀ դեսպանատանը ստեղծագործական երեկո է կազմակերպվել

110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար

Հայաստանն ու ԱՄՆ-ն ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն են ստորագրել

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում