Սուբվենցիոն  ծրագրերով Կոտայքի 33 համայնքներում ենթակառուցվածքների զարգացման աշխատանքներ են նախատեսվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի 33 համայնքից շուրջ 102 ծրագրային հայտ է ներկայացվել սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացման նպատակով պետական բյուջեից ընդհանուր առմամբ 6,4 միլիարդ դրամ սուբվենցիաներ ստանալու համար:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Կոտայքի մարզպետի խորհրդական, մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Քրիստինե Պողոսյանը՝ մանրամասնելով՝ այդ թվում 2,6 մլրդ դրամը` պետական բյուջեի միջոցներից, 3,7 մլրդ դրամը՝ համայնքների բյուջեներից, իսկ 100 մլն դրամը` այլ կազմակերպություններից:

«Ներկայացված բոլոր ծրագրերն ուղարկվել են ՀՀ ՏԿԵ նախարարություն, որոնք 1-ին փուլում հավանության են արժանացել»,- հայտնեց Պողոսյանը՝ընդգծելով,որ ներկայացված սուբվենցիոն ծրագրերը դեռևս պետք է քննարկվեն և վերջնական հաստատվեն երկրորդ փուլով:

Ըստ ուղղությունների՝ Կոտայքի մարզի 2021 թվականի սուբվենցիայի ծրագրերից 4-ով կբարեկարգվեն ու կկառուցվեն այգիներ և պուրակներ՝ Նոր Գեղիում, Հրազդանում, Ծաղկաձորում և Նոր Հաճնում: Ներկայացվել է 2 ծրագիր՝ Արգելում և Ծաղկաձորում բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգման նպատակով: Ըստ հայտերի՝ Կոտայքի մարզում սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում են 6 բնակավայրի՝ Թեղենիքի, Պռոշյանի, Գեղաշենի, Մրգաշենի, Քանաքեռավանի և Քասախի գազաֆիկացման աշխատանքներ: Մարզի 20 համայնքներում փողոցների կառուցման, նորոգման ու ասֆալտապատման նպատակով 27 սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացվել: Ըստ սոբվենցիոն ծրագրերի՝ հասարակական նշանակության շենքեր կկառուցվեն, կվերանորոգվեն Կոտայքի 10 համայնքներում, իսկ, մասնավորապես, Ջրվեժում կվերակառուցվի ու կվերանորոգվի 2 մանկապարտեզ, 2 մանկապարտեզ կվերանորոգվի Հրազդանում և Աբովյանում: Կկառուցվեն ու կնորոգվեն Կոտայքի 13 բնակավայրերի փողոցային լուսավորության համակարգեր: Կոտայքի մարզի 12 համայնքներում խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցման ու նորոգման նպատակով ներկայացվել է 13 սուբվենցիոն ծրագիր, իսկ Եղվարդում ու Քասախում նախատեսվում են ոռոգման համակարգերի կառուցման ու նորոգման աշխատանքներ: Կոտայքի մարզից սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացվել նաև Գեղաշենում վերականգնվող էներգետիկայի, այդ թվում`՝ արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման համար:

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres