Մշակույթ

Հայաստանում կստեղծվի ևս երկու պատմամշակութային արգելոց

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կստեղծվի ևս երկու պատմամշակութային արգելոց

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության որոշմամբ՝ Արագածոտնի մարզում կստեղծվեն «Դաշտադեմ ամրոց», իսկ Արարատի մարզում՝ «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության ապրիլի 22-ի նիստի օրակարգում:

«Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում (0.16716 հա) գտնվող «Դաշտադեմ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդ համայնքի (12.72126 հա) գտնվող «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները»,- ասված է որոշման մեջ:

Նույն որոշմամբ՝ կստեղծվեն նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակեր­պու­թյան «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ մասնա­ճյուղերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում