ՀՀ փոխվարչապետը բացառեց, որ եռակողմ աշխատանքային խմբում կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ինքը կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Դիտարկմանը, որ Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ Գրիգորյանը արձագանքեց. «Միջանցք բառ ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե հարց»:

Նա վստահեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկում են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման տարբերակներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ-ի իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, և որոնց ՀՀ-ն միացած է: «Որևէ այլ ձևաչափով քննարկում ես չունեմ այդ հարթակում»,-նշեց նա:

Հիմա հիմնական աշխատանքն իրականացվում է փորձագիտական ենթախմբերի կողմից: Անդրադառնալով հարցին, թե եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ գերիների վերադարձի չկատարումը խոչընդոտո՞ւմ է ապաշրջափակման հարցով աշխատանքներին՝ նա նկատեց, որ նույնիսկ էմոցիոնալ իմաստով ապաշրջափակման հարցերի համար ֆոնը պետք է լինի շատ ավելի բարիդրացիական:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը 2020թ. նոյեմբերի 9-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության կետերից է: Ապաշրջափակման հարցերի նպատակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ ստեղծել է եռակողմ աշխատանքային խումբը, որը հայկական կողմից գլխավորում էփոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայերեն English Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին