Էկոնոմիկայի նախարարի թիրախը 2019-ի նկատմամբ 2-3 տոկոս տնտեսական աճն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ակնկալում է 2021-ին 2019-ի նկատմամբ ապահովել 2-3 տոկոս տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան»-ից Կարեն Սիմոնյանի հարցին, թե ամեն ամիս քանի տոկոս տնտեսական աճ պետք է ապահովի ՀՀ տնտեսությունը, որ տարին ամփոփվի երկնիշ տնտեսական աճով:

«Ես նույնիսկ ավելի հաստատակամ եմ իմ կարծիքում, որ երկնիշ տնտեսական աճը հասանելի նպատակ ու թիրախ է, որի ուղղությամբ ես և ամբողջ նախարարությունն աշխատում ենք»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը նկատեց, որ 2019-ը Հայաստանի տնտեսության համար ամենալավ տարին է եղել: «Հիմա մեր թիրախը 2019-ի նկատմամբ ընդամենը 2-3 տոկոս տնտեսական աճն է, որի պարագայում մենք 2020 թվականի նկատմամբ կարձանագրենք մեր երկնիշ տնտեսական աճը»,-ասաց Քերոբյանը:

Նա նշեց, որ եթե մարտին լինի 7.5 տոկոս տնտեսական աճ, ապրիլին՝ 20 տոկոս՝ հիշեցնելով, որ 2020-ի ապրիլին եղել է 17.5 տոկոս տնտեսական անկում, և եթե այս տարվա հաջորդ ամիսներին 2019-ի համեմատ 2.5 տոկոս տնտեսական աճ ապահովվի, ապա 2020-ի նկատմամբ կգրանցվի երկնիշ տնտեսական աճ: «Մեր ունեցած ներքին ինֆորմացիան՝ բացվող բիզնեսների մասին, տարբեր ոլորտներում տեղի ունեցող ակտիվությունների վերաբերյալ, տալիս է այդ լավատեսությունը մեզ»,-ասաց նախարարը:

Ավելի վաղ նախարարը նշել էր, որ իր թիրախը երկնիշ տնտեսական աճն է՝ 2020-ի համեմատ:

Հայերեն

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում