Փաշինյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե պատերազմի ընթացքում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը փորձել է հանձնել Արցախի յոթերորդ պաշտպանական շրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում իր ելույթում, անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը պատերազմի ընթացքում հրահանգել է դադարեցնել զորահավաքը:

«Պատկերացնում եք մի իրավիճակ, երբ ուղիղ եթերում հանդես ես գալիս մարտակոչով, հետո հենց ուղիղ եթերը դադարում է, գնում հեռախոսը վերցնում, ասում ես՝ դադարեցրեք: Հայտարարությունն անհեթեթ է: Երբ նա, բարձրաստիճան զինվորական լինելով, փորձում էր հանձնել 7-րդ պաշտպանական շրջանը, ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ, կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ ՊՇ-ն մինչ օրս հայկական զինված ուժերի տրամադրության տակ է»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պատերազմի ընթացքում դա միակ ռազմականին մոտ որոշումն է եղել, որն ինքը կայացրել է:

Հայերեն English

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված