Լավ մեկնարկ ունեցանք, բայց պետք է իրատես լինենք. Կապառոսը` ԱԱ-ի ընտրական փուլի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքիհետ զրույցում անդրադարձել է Մունդիալի ընտրական փուլում հավաքականի գրանցած արդյունքներին և իր` Հայաստանում աշխատելուն:

«Դեռևս «Սևիլիա»-ի հետ պայմանագիր ունեի, երբ Խինես Մելենդեսը կապի դուրս եկավ ինձ հետ և առաջարկեց աշխատել Հայաստանում: Հաջող փոխհարաբերություն ձեռք բերվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Վստահություն կա մեր աշխատանքի նկատմամբ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Կապառոսը:

Իսպանացի մասնագետի խոսքով` Հայաստանում գործում է ֆուտբոլային ակադեմիա, որի պայմաններն հրաշալի են, որտեղ կա 10 մարզադաշտ և գերազանց կառույց, որն ապահովում է ամեն հարմարավետություն:

«Հայաստանում ուզում են, որ ֆուտբոլը զարգանա և գիտակցում են, որ դրա համար հարկավոր են լավ մասնագետներ: Ազգերի լիգայում B ենթախումբ տեղափոխվել հոգեբանական մեծ ազդեցություն ունեցավ: Աշխարհի առաջնության որակավորման փուլը սկսեցին մեծ ոգևորությամբ, բայց և գիտենք, որ առաջ պետք է գնանք քայլ առ քայլ»,-ասել է նա:

Կապառոսն առանձնացրել է այն հանգամանքը, որ J խմբում Հայաստանի հետ ընդգրկված են թիմեր, որոնք միշտ էլ ֆավորիտ են, ինչպես օրինակ` Գերմանիան: «Հույս ենք կապում թիմային աշխատանքի և ուժի հետ: Հավաքականի տղաները նվիրված են ազգային թիմին: Լավ մեկնարկ ունեցանք, բայց պետք է իրատես լինենք»,-ասել է մասնագետը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրականJ խմբի միանձնյա առաջատարն է: 3 տուրերից հետո Խոակին Կապառոսի սաները` Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները, ունեն 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնն առհասարկ միավոր չունի:

Սեպտեմբերին մեկնարկող 4-րդ տուրում Հայաստանը կխաղա Հյուսիսային Մակեդոնիայի (սեպտեմբերի 2), Լիխտենշտեյնը` Գերմանիայի, իսկ Իսլանդիան` Ռումինիայի:

Հայերեն Русский

Իսրայելը մտադիր է անկախության հասնել ԱՄՆ-ից սպառազինությունների բնագավառում. Նեթանյահու

ՀՀ ԱԺ նախագահը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը

Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում

Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո

ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին

«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի համաձայնագրով տվյալների փոխանակում չի նախատեսվում, ազգային անվտանգության որևէ ռիսկ չկա. Ալեքսանդր Եսայան

Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով հացահատիկով 10 վագոն է ուղարկվում