Ռուս-հայկական ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է ամբողջ ծավալով. ՌԴ պաշտոնյա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ու Հայաստանը ողջ ծավալով իրականացնում են ռազմատեխնիկական համագործակցության ծրագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության մամուլի քարտուղար Վալերիա Ռեշետնիկովան:

«Հայաստանը շարունակում է մնալ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մեր ավանդական գործընկերներից մեկը: Երկու կողմերի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի համապատասխան բոլոր մատակարարումներն իրականացվում են իրենց ժամկետներում և ողջ ծավալով»,- ասել է Ռեշետնիկովան՝ նշելով, որ համագործակցությունը շարունակվելու է:

Անդրադառնալով նոր գործարքներ կնքելու հավանականությանը՝ նա հայտնել է, որ այդ հարցերի մշակումը կիրականացվի պլանային կարգով:

Ռեշետնիկովան չի բացառել ռուսական անօդաչու սարքերի մատակարարումը Հայաստանին:

«Այս պահի դրությամբ մենք առաջարկում ենք արտահանել մի շարք անօդաչու թռչող սարքեր, մասնավորապես երկար թռիչքի հնարավորություն ունեցող «Орион-Э» հետախուզական համակարգերը: Հայկական կողմից համապատասխան դիմումի պարագայում կողմերը պատրաստ են քննարկել այն սահմանված կարգով»,- տեղեկացրել է նա:

Հայերեն العربية Русский

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում

HI AREV անսամբլը հանդիսատեսի դատին է հանձնել «Հայաստանն է մեր տունը» խորագրով երաժշտաթատերական ներկայացումը

Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը

Ուկրաինան Շվեդիայի հետ ստորագրել է կործանիչներ գնելու մասին նոր համաձայնագիր

Ինչպես ճանապարհորդել հեշտ և մատչելի տարբերակով. զբոսաշրջային պահանջված ուղղություններն ու հնարավորությունները

Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին

imID Sign՝ էլեկտրոնային փաստաթղթերի ստորագրման նոր հարթակ

Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ